Logo

«Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» Ստամբուլում են

11:33 / 09.06.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ինտերն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցելու համար ժամանել են Թուրքիայի Ստամբուլ քաղաք:

«Ինտերի» կազմում Ստամբուլ է մեկնել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում: 34-ամյա կիսապաշտպանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել գլխավոր եվրագավաթի եզրափակիչ:

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա