Միլանի «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են «Յանգ Բոյզի» ձախ պաշտպան Ժաուեն Ադժամի ծառայություններով, հայտնում է La Gazette du Fennec-ը:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար Շվեյցարիայի չեմպիոնը մեկ տարի առաջ 1,3 միլիոն եվրո է վճարել ֆրանսիական «Նանտին», սակայն պատրաստ է նրան բաց թողնել առնվազն 7 միլիոն եվրոյի դիմաց:
Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստը կարող խաղալ նաև պաշտպանության աջ եզրում:
Ադժամն այս մրցաշրջանում «Յանգ Բոյզի» կազմում անցկացրել է 39 խաղ, որոնցում աչքի է ընկել 1 գոլով ու 2 ասիստով: