Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է ոչ միայն 2022/23 մրցաշրջանը, այլ նաև դրան հաջորդող մրցաշրջանն անցկացնել «Ինտերում», հաղորդում է Daily Mail-ը։
«Ներաձուրիները» «Չելսիի» հետ սկզբունքային համաձայնության են հասել վարձակալության պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հարցում։
«Կապույտները» նախընտրում են վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, սակայն բելգիացու բարձր աշխատավարձը խոչընդոտ է հետաքրքրվող ակումբների համար։
Լուկակուն «Ինտերում» հանդես է եկել 2019-ից 2021 թվականներին, որից հետո 115 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսի»։
2021/22 մրցաշրջանում հարձակվողը «Չելսիի» կազմում մասնակցել է 42 խաղի, խփել 13 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։


