Իտալիայի առաջնության 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում մրցեց «Տորինոյի» հետ ու հաղթեց 1-0 հաշվով։
Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ հանդիպման 76-րդ րոպեին՝ փոխարինելով Հական Չալհանօղլուին։
«Ինտերը» 12 միավորով 3-րդն է, իսկ «Տորինոն» 10 միավորով՝ 7-րդը։
Հաջորդ տուրում «Ինտերը» կմրցի «Ուդինեզեի», իսկ «Տորինոն»՝ «Սասուոլոյի» հետ։
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ինտեր» - «Տորինո»՝ 1-0 (տեսանյութ)
Մարսելո Բրոզովիչ, 89


