Միլանի «Ինտերը» դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:
Իտալիայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում ընդունեց «Ուդինեզեին» և հաղթեց 2-0 հաշվով: Գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում, դարպասի գրավմամբ աչքի ընկան ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը և ալբանացի կիսապաշտպան Քրիստիան Ասլանին:
Սիմոնե Ինձագին հանգստի հնարավորություն տվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: 35-ամյա կիսապաշտպանը մնաց պահեստայինների նստարանին:
«Ինտերը» կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Հռոմի «Լացիոյի» հետ:
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ինտեր» - «Ուդինեզե»` 2-0
Մարկո Արնաուտովիչ, 30, Քրիստիան Ասլանի, 45+2