Միլանի «Ինտերը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի հետ: Tuttosport-ի հաղորդմամբ՝ Իտալիայի փոխչեմպիոնը գործարքի համար արդեն աշխատանքներ է տանում:
«Ինտերի» համար առաջնահերթություն է երկարաձգել պայմանագրերի ժամկետը Հենրիխ Մխիթարյանի, Մատեո Դարմիանի ու Դենզել Դյումֆրիսի հետ: Այս գործարքներից հետո միլանյան ակումբը կսկսի զբաղվել Լաուտարո Մարտինեսի, Ֆեդերիկո Դիմարկոյի ու Նիկոլո Բարելայի հետ նոր պայմանագիր կնքելու հարցով:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբին միացել է 2022 թվականի ամռանը «Ռոմայից»: Հենրիխն «Ինտերի» ամենաառանցքային խաղացողներից է: 34-ամյա կիսապաշտպանը միլանյան ակումբում անցկացրել է 59 խաղ, խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: