Logo

«Ինտերն» արտագնա խաղում պարտվեց «Բոլոնիային» (տեսանյութ)

17:26 / 26.02.2023Վիդեո
null

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում մրցեց «Բոլոնիայի» հետ ու պարտվեց 0-1 հաշվով:

Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Օրսոլինին:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 64-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելային:

«Ինտերը» 48 միավորով երկրորդ տեղում է և 18 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»: «Բոլոնիան» 33 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 1-0

Ռիկարդո Օրսոլինի, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ