Logo

«Ինտերն» արտագնա խաղում հաղթեց «Ֆիորենտինային», Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

01:46 / 29.01.2024Ֆուտբոլ
null

«Ինտերն» Ա Սերիայի 22-րդ տուրում հյուրընկալվեց «Ֆիորենտինային» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով:

Հանդիպման միակ գնդակն առաջին կեսում խփեց միլանյան ակումբի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում:

«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 54-ի և բարձրացավ առաջին տեղ: 53 միավորով «Յուվենտուսը» երկրորդն է, «Ֆիորենտինան» 34 միավորով 5-րդն է:

Ա Սերիա, 22-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 0-1

Լաուտարո Մարտինես, 14

Չիրացված 11մ՝ Նիկո Գոնսալես («Ֆիորենտինա»), 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ