Logo

«Ինտերն» առանձնացրել է Մխիթարյանի լավագույն դրվագները միլանյան դերբիում

10:50 / 19.09.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ինտերն» առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները միլանյան դերբիում։

«Երկու գոլ, արդյունավետ փոխանցում ու շատ ավելին։ Վերհիշում ենք Միկիի խաղը»,- տեսանյութին կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում 34-ամյա կիսապաշտպանը դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Ինտերին» 5-1 հաշվով վստահ հաղթանակ տանել «Միլանի» նկատմամբ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ինտերում» շատ գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից և ցանկանում են 2 տարով երկարաձգել հայ ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ներաձուրիի» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա