Իտալիայի չեմպիոն «Ինտերը» հայտարարեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Դյումֆրիսը միլանյան գրանդի գույները պաշտպանում է 2021 թվականի օգոստոսից:
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։