Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում հյուրընկալել էր «Սասուոլոյին»։
«Ներաձուրին» առաջին պարտությունը կրեց առաջնությունում։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 68-րդ րոպեին։
«Ինտերն» այս արդյունքից հետո 15 միավորով կիսում է առաջին տեղը «Միլանի» հետ։
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ինտեր» - «Սասուոլո» 1-2
Դենզել Դյումֆրիս, 45+1, Նեդիմ Բայրամի, 54, Դոմենիկո Բերարդի, 63
Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» տանը հյուրընկալել էր «Ուդինեզեին»։ Չնայած թիմում առկա հակասական մթնոլորտին՝ տանտերերը հեշտությամբ հաղթեցին մրցակցին։
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Նապոլի» - «Ուդինեզե» 4-1
Պիոտր Զելինսկի, 19, Վիկտոր Օսիմհեն, 39, Խվիչա Կվարացխելիա, 74, Ջիովանի Սիմեոնե, 82, Լազար Սամարջիչ, 81