Իտալիայի գործող չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 13-րդ տուրում հյուրընկալվեց «Վերոնային» և հաղթեց 5-0 հաշվով:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, մեկական գոլ էլ խփեցին արգենտինացի հարձակվող Խոակին Կորեան, պաշտպաններ, հոլանդացի Ստեֆան դե Վրեյը և գերմանացի Յան Բիսեկը:
Միլանյան գրանդի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Ինտերը» 28 միավորով գլխավորեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, երկու միավորով է գերազանցում «Նապոլիին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Վերոնան» 12 միավորով 14-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 13-րդ տուր
«Վերոնա» - «Ինտեր»` 0-5
Խոակին Կորեա, 17, Մարկուս Թյուրամ, 22, 25, Ստեֆան դե Վրեյ, 31, Յան Բիսեկ, 41