Logo

«Ինտերն» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

01:44 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Սպեցիայից»:

Խաղի սկզբնամասում Սիմոնե Ինձագիի թիմն ունեցավ հաշիվը բացելու լավ հնարավորություն, սակայն արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» լեգենդար ավագ Պաոլո Մալդինիի որդին` «Սպեցիայի» իտալացի հարձակվող Դանիել Մալդինին: 83-րդ րոպեին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն 11-մետրանոց հարվածով խփեց «Ինտերի» պատասխան գոլը, սակայն քիչ անց դաշտի տերերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման վերջակետը դրեց անգոլացի հարձակվող Մբալա Նզոլան, որը 85-րդ րոպեին աչքի ընկավ 11-մետրանոցից:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին, երբ Սիմոնե Ինձագին կատարեց քառակի փոխարինում։

«Ինտերը» 50 միավորով երկրորդ տեղում է, բայց այս տուրից հետո կարող է դուրս մնալ լավագույն եռյակից։ «Սպեցիան» 24 միավորով 17-րդն է:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սպեցիա» - «Ինտեր»՝ 2-1 (տեսանյութ)

Դանիել Մալդինի, 55, Մբալա Նզոլա, 85 (11մ.) - Ռոմելու Լուկակու, 83 (11մ.)

11-մետրանոցից վրիպում՝ Լաուտարո Մարտինես, 13 («Ինտեր»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ