Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակին 1-0 հաշվով:
Հայաստանի հավաքականի նախկին ավագը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է ․ «Ինտերմինատորներ»։
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը, իսկ 51-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով:
Այդ հաղթանակից հետո առաջատար «Ինտերը» 4 միավոր առաջ էր անցել երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում էլ ավելի է անցկացրել։


