Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոյի տեղափոխության մասին։ Սիմոնե Ինձագիի թիմը մեկ մրցաշրջանով վարձակալել է 26-ամյա իտալացուն։
Էմիլ Աուդերոն Թուրինի «Յուվենտուսի» սան է, իսկ «Սամպդորիային» միացել էր 2018-ին։ Ջենովայի թիմի կազմում դարպասապահն անցկացրել է 169 հանդիպում։ Նա խաղացել է նաև Իտալիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում։ Transfermarkt-ը Աուդերոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իտալիայի գավաթակիրը ձեռք էր բերել Մյունխենի «Բավարիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերին։ Այս ամռանն «Ինտերից» հեռացել էր կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:


