Logo

Чемпионат. «Ինտերից» արձագանքել են Սպերցյանի վերաբերյալ տեղեկությանը

21:24 / 31.03.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Ինտերից» արձագանքել են ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվելու տեղեկությանը, հաղորդում է Чемпионат-ը:

«Ես տեղեկություն չունեմ Սպերցյանի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրվածության մասին»,- ասել է իտալական ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան գրանդի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիին» խորհուրդ է տվել ձեռք բերել 24-ամյա Սպերցյանին: Նշվում էր, որ «Ինտերն» արդեն տևական ժամանակ հետևում է Սպերցյանի խաղին և նրա տեղափոխության վերաբերյալ պատրաստվում է ամռանն առաջարկ կատարել «Կրասնոդարին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ