Չեմպիոնների լիգայի խաղարկությունում երկու խաղերով մեկնարկեց խմբային փուլի 2-րդ տուրի խաղային առաջին օրը:
Միլանի «Ինտերը» C խմբում առաջին հաղթանակը տարավ: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Չեխիայում 2-0 հաշվով հաղթեց «Վիկտորիա Պլզենին»: Գոլով աչքի ընկան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն և հոլանդացի վինգեր Դենզել Դյումֆրիսը:
«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որին 72-րդ րոպեին փոխարինեց Հաքան Չալհանօղլուն:
Չեխական թիմը 61-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ է ստացել չեխ կիսապաշտպան Պավել Բուչան:
Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից Գերմանիայում կմրցեն Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան»:
Այս պահի դրությամբ «Ինտերը» 2 խաղերից հետո 3 միավոր ունի, «Բարսելոնան» ու «Բավարիան» նույնքան միավոր ունեն 1-ական խաղերից հետո, իսկ «Վիկտորիան» միավոր չունի:
D խմբի 2-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» 90-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Պաուլինյոյի և ավելացված ժամանակի 3-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Արթուր Գոմեսի խփած գոլերի օգնությամբ հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»՝ 6 միավորով դառնալով միանձնյա առաջատար: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 3 միավորով 2-րդն է:
Խմբի մյուս խաղում ժամը 23:00-ից Ֆրանսիայում կմրցեն միավոր չունեցող «Մարսելն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր
C խումբ
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0-2 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 20, Դենզել Դյումֆրիս, 70
Հեռացում՝ Պավել Բուչա, 61 («Վիկտորիա Պլզեն»)
D խումբ
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2-0 (տեսանյութ)
Պաուլինյո, 90, Անդրե Գոմես, 90+3


