Միլանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Ա սերիայի առաջատար «Ինտերի» սեփականատեր Ստեֆեն Չժանից խոշոր գումար վերադարձնելու որոշումը, հայտնում է Corriere dello Sport-ը:
Չժանը պարտավոր է մարել China Construction Bank-ին ունեցած 320 միլիոն եվրո պարտքը: Հոնկոնգում Չժանի մասնակցությամբ դատավարությունը կայացել էր 2022 թվականին։ Հաղորդվում է նաև, որ չինացի գործարարը մինչև պարտքը մարելը դժվար թե կարողանա ներկա գտնվել «Ինտերի» տնային խաղերին:
Աղբյուրի տեղեկություններով՝ պարտքեր ունի նաև «Ինտերը», ակումբը նախկինում վարկ էր վերցրել ամերիկյան Oaktree Capital ընկերությունից։ Ներդրումային այս հիմնադրամը կարող է ստանալ ակումբի բաժնետոմսերի 68%-ը, եթե կողմերը փոխզիջման չգնան պարտքի մարման հարցում։


