Logo

«Ինտերի» պատմության լավագույն ռմբարկուները. Մաս 1

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
10:26 / 25.09.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Միլանի «Ինտերը» բավականին մեծ դեր է խաղացել Իտալիան համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա ամրագրելու գործում: «Ներաձուրին» հարուստ պատմություն ունի, բայց այդ պատմությունը հարստացրել են ակումբի լեգենդները:

FastNews-ը ներկայացնում «Ինտերի» պատմության լավագույն ռմբարկուներին:

5. Բենիտո Լորենցի

Մրցաշրջան - 1947-58

Խաղ - 314

Գոլեր - 143

Բենիտո Լորենցոն բավականին ուշ հայտնվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում: 1946-47 մրցաշրջանում նա խաղում էր Բ սերիան ներկայացնող «Էմպոլիում»: Այնուհետև նրան ձեռք բերեց Միլանի «Ինտերը»:

Լորենցին առաջին իսկ մրցաշրջանում 14 անգամ գրավեց մրցակիցների դարպասը: Բենիտոն այդքան էլ շատ գոլ չէր խփում, սակայն կայուն էր: 11 մրցաշրջան անընդմեջ նա սիստեմատիկ դառնում էր գոլի հեղինակ: Լորենցոն մեծ դեր ունեցավ 1953 և 1954 թվականներին Sկուդետոն նվաճելու գործում:

4. Սանդրո Մացոլա

Մրցաշրջան - 1961-77

Խաղ - 566

Գոլեր - 162

Մացոլան հանրահայտ Էլենիո Էրերայի մեծագույն թիմի առանցքային խաղացողներից մեկն էր և հրաշալի զույգ էր կազմել Լուիս Սուարեսի հետ:

Սանդրոն միջինը մեկ խաղում 0.29 գոլ էր խփում: Մացոլան կարիերայի երկրորդ հատվածն անցկացրեց կիսապաշտպանի դիրքում, բայց շարունակում էր գոլեր խփել:

Ապագա լեգենդը 1963-64 մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների գավաթի, իսկ 1964-65 մրցաշրջանում՝ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու: Ընդ որում, նրա պատմական 2 գոլերը գրանցվել են Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների գավաթի եզրափակիչի խաղում:

3. Ռոբերտո Բոնիսենյա

Մրցաշրջան - 1969-77

Խաղ - 284

Գոլեր - 173

Հենց Ռոբերտո Բոնիսենյայի գալուց հետո Մացոլան փոխեց խաղային ամպլուան: Բոնիսենյան տիպիկ գրոհ եզրափակող ֆուտբոլիստ էր: 1970-71 և 1971-72 մրցաշրջաններում Ռոբերտոն հաղթող դարձավ Ա սերիայի ռմբարկուների մրցավազքում: Իսկ առաջին կոպոկանոնյերեյի մրցանակը բոնուս էր «Ինտերի» համար չեմպիոնական տարում:

2. Ալեսանդրո Ալտոբելի

Մրցաշրջան - 1977-1988

Խաղ - 465

Գոլեր - 209

Ալեսանդրո Ալտոբեին «Ինտերում» էր ակումբի համար ոչ լավագույն ժամանակաշրջանում: Ընդամենը մեկ տասնամյակում «Ներաձուրին» միայն մեկ անգամ նվաճեց Սկուդետոն, ևս մեկ անգամ էլ տիրացավ Իտալիայի գավաթին: Բայց իր խնդիրն Ալեսանդրոն գերազանց էր կատարում:

11 մրցաշրջան անընդմեջ հանրահայտ հարձակվողը 14-25 գոլ էր խփում: Նա ցանկացած դիրքից կարող էր գրավել դարպասը, այդ պատճառով էլ երկրպագուների կողմից ստացել էր «Ասեղ» մականունը:

1. Ջուզեպե Մեացա

Մրցաշրջան - 1927-1940, 1946-1947

Խաղ - 409

Գոլեր - 284

Ջուզեպե Մեացան ֆիզիկական տվյալների պատճառով կարող էր զրկվել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանքից: 1924-ին «Միլանը» 14-ամյա Մեացային մերժեց թույլ կազմվածքի պատճառով: Իսկ «Ռոսոներիի» ոխերիմ մրցակից «Ինտերը» որոշեց ռիսկի գնալ: Ջուզեպեն, ֆիզիկապես թույլ էր, բայց ուներ արագություն և հրաշալի տեխնիկա: Երբ 17 տարեկանում ապագա լեգենդը նորամուտը նշեց «Ներաձուրիի» կազմում, ընդամենը 40 կգ քաշ ուներ:

Բայց դա չխանգարեց գոլեր խփելուն, իսկ մկանային զանգվածն ապագա աստղն աստիճանաբար սկսեց ավելացնել: 1929-30 մրցաշրջանում Մեացան 31 գոլով դարձավ լավագոյն ռմբարկու: Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը նա «Ինտերի» հետ 2 Սկուդետո և մեկ գավաթ նվաճեց, ևս 2 անգամ էլ հաղթեց ռմբարկուների մրցավազքում:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Մեացան հանդես եկավ «Միլանում», «Յուվենտուսում», «Վարեզեում» և «Ատալանտայում», սակայն այնքան էլ լավ տպավորություն չթողեց: 1946-ին լեգենդը վերադարձավ հարազատ ակումբ, որտեղ էլ ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ