Logo

«Ինտերի» պաշտպանի մեղքը չի ապացուցվել. նա չի որակազրկվի

21:25 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի մեղքը չի ապացուցվել` կապված ռասիստական սկանդալի հետ, գրում է La Gazzetta dello Sport-ը։

Սպորտային դատավոր Ժերարդո Մաստրանդերան անմեղ է ճանաչել իտալացուն։ 36-ամյա ֆուտբոլիստը չի որակազրկվի և «Ինտերին» կարող է օգնել իտալական Ա սերիայի 30-րդ տուրում «Էմպոլիի» դեմ տնային խաղում, որը կկայանա ապրիլի 1-ին:

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում կայացած «Ինտեր» - «Նապոլի» (1-1) հանդիպումից հետո հյուրերի բրազիլացի պաշտպան Ժուան Ժեզուսը հայտնել էր, որ Աչերբին իր հասցեին ռասիստական վիրավորանք է թույլ տվել։ Միջադեպից հետո Աչերբին նույնիսկ հեռացվեց Իտալիայի հավաքականից և չմասնակցեց Վենեսուելայի ու Պերուի թիմերի հետ ընկերական խաղերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ