Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դուգլաս Մայկոնը կարծում է, որ աշխարհի նորընծա չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 8-րդ անգամ կնվաճի «Ոսկե գնդակը»:
- Ո՞վ ավելի շուտ կնվաճի «Ոսկե գնդակը՝ Վինիսիո՞ւսը, թե՞ Ռոդրիգոն.
- Մեսին: Վինիսիուսի պես երիտասարդները դեռևս պատրաստ չեն մրցակցել Լեոյի հետ: Նա պատմության մեծագույն ֆուտբոլիստն է: Երբ ավարտի կարիերան, կարծում եմ՝ կարող է հաղթել Վինիսիուսը, սակայն հիմա՝ միայն Մեսին,- Մայկոնի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին փարիզյան ակումբի կազմում անցկացրած 25 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 14 գոլային փոխանցում: