Logo

«Ինտերի» նախագահ. «Կողմ եմ Ա Սերիայի ակումբների քանակը 20-ից 18 դարձնելուն»

23:24 / 11.04.2025• Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան կոչ է արել Ա Սերիայի ներկայիս ակումբների քանակը կրճատել` 20-ից դարձնելով 18, հաղորդում է Ալֆրեդո Պեդուլայի կայքը:

Մարոտան պնդում է, որ այդ քայլը կօգնի պարզեցնել խաղային օրացույցն ու թեթևացնել ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը:

«Օրացույցն ավելի լավ համակարգման կարիք ունի: Կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր՝ ներքին լիգաներից մինչև ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ: Վաղ թե ուշ մենք պետք է ավելի շատ ներդաշնակություն գտնենք: Օրինակ՝ սա իմ անձնական տեսակետն է. ես կողմ եմ Ա Աերիան 20 ակումբի փոխարեն 18-ով անցկացնելուն:

Փոքր ակումբները կարող են ցանկանալ հավատարիմ մնալ 20-ով համակարգին, բայց ես հաճախ ասում եմ նրանց՝ երբ մեծ թիմերը լավ են հանդես գալիս, իտալական ֆուտբոլը նույնպես զարկ է ստանում: Եթե մենք հաղթանակներ ունենանք, որոնք վերածվեն ավելի մեծ եկամուտների, այդ գումարը հետագայում կվերադարձվի ներքին շուկա»,- ասել է Մարոտան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ