Logo

«Ինտերի» նախագահ. ««Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները»

20:48 / 18.12.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան կարծում է, որ «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից է։

«Կան տարբեր բնավորություն ունեցող թիմեր, բայց «Ատալանտան» այժմ հաղթողի հոգեբանություն է ձեռք բերել, իսկ դա շատ բարդ գործընթաց է։ Նրանք, միանշանակ, կարող են դիմանալ ճնշմանը, որին բախվելու են մրցաշրջանի ընթացքում։

Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները։ Համոզված եմ, որ նրանք չեմպիոնի գլխավոր հավակնորդներից են»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Ա սերիայի 16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 37 միավորով «Ատալանտան» է, որին հաջորդում են «Նապոլին» (35) և «Ինտերը» (34)։ «Ներաձուրին», մրցակիցների համեմատ, մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ