Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակում է արել` նվիրված ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ներաձուրիի» մամուլի ծառայությունը հրապարակված լուսանկարներին կցել է «Spectacularyan» փաղաքշական բառը։ «Spectacular» անգլերենից թարգմանաբար նշանակում է «տպավորիչ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը միլանյան գրանդում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից, 114 խաղում խփել 8 գոլ, կատարել 16 ասիստ։