Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Միլանի «Ինտերը» կհյուրընկալի ավստրիական «Զալցբուրգին»։
Իտալական ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Յան Զոմեր, Բենժամեն Պավար, Ստեֆան դե Ֆրեյ, Ալեսանդրո Բաստոնի, Դենզել Դյումֆրիս, Հաքան Չալհանօղլու, Հենրիխ Մխիթարյան, Կառլոս Աուգուստո, Ալեքսիս Սանչես, Լաուտարո Մարտինես:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։ Երկու տուրից հետո «Ինտերը» 4 միավորով երկրորդ տեղում է։ «Զալցբուրգն» ունի 3 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։