Logo

«Ինտերի» կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվեց «Սամպդորիա»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:47 / 29.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին վարձավճարով տեղափոխվեց «Սամպդորիա»։ Համաձայնությունը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը՝ հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։ 

Այս մրցաշրջանում Ստեֆանո Սենսին միայն մեկ անգամ է հայտնվել «Ինտերի» մեկնարկային կազմում։

Սենսին «Ինտեր» է տեղափոխվել «Սասուոլոյից» 2019 թվականին՝ դառնալով Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ թիմի առաջին ձեռքբերումը։ Միլանյան ակումբը վարձակալության համար 5 մլն եվրո էր վճարել, իսկ հետագայում 25 մլն եվրոյով գնել էր ամբողջական տրանսֆերը։

Նախորդ մրցաշրջանում Սենսին «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա