Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբի հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ 30-ամյա ֆուտբոլիստը դեռ չի ընդունել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի առաջարկը:
Բրոզովիչի գործակալն ավելի շատ միտված է կազմակերպել նրա տեղափոխությունն արաբական ակումբ, քանի որ դրա արդյունքում ավելի շատ եկամուտ կվաստակի:
«Բարսելոնան» չի կարող մրցակցել «Ալ Նասրի» հետ՝ Բրոզովիչի աշխատավարձի հարցով, սակայն նրան խոստանում է հավակնոտ սպորտային նախագիծ և կարևոր դեր թիմում:
2022/23 մրցաշրջանում Բրոզովիչն «Ինտերի» կազմում մասնակցել է 40 խաղի, խփել 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


