Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» հենակետային կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայում»:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ կատալոնական ակումբը պաշտոնական առաջարկ կկատարի, եթե չկայանա Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տեղափոխությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև ամերիկյան MLS-ը ներկայացնող թիմերը:
2022/23 մրցաշրջանում Բրոզովիչն «Ինտերի» կազմում մասնակցել էր 40 խաղի, խփել 3 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


