Logo

«Ինտերի» կիսապաշտպանը հայտնվել է սկանդալի կենտրոնում

15:17 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն հնարավոր է որակազրկվի 2-3 խաղով, հայտնում է Tuttosport-ը:

30-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ անտեսել է ղեկավարության պահանջը և շփումներ է ունեցել ակումբի երկրպագուների ուլտրաս թևի հետ:

Թուրքիայի հավաքականի առաջատարը խախտել է մարզական արդարադատության սահմանադրության 25-րդ հոդվածը, որը ֆուտբոլիստներին արգելում է հարաբերություններ ունենալ ասոցիացիայից դուրս գործող երկրպագուական շարժումների հետ:

Չալհանօղլուն ցուցմունք է տվել նաև «Ինտերի» և «Միլանի» ուլտրասների առաջնորդների ձերբակալությունների գործով:

Հիշեցնենք, որ Curva Nord-ի և Curva Sud-ի ղեկավարները մեղադրվում են տարբեր հանցագործությունների և «Սան Սիրո» ստադիոնի տոմսերի վաճառքի ժամանակ դրամաշորթությամբ զբաղվելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա