Logo

«Ինտերի» կիսապաշտպանը դարձավ Ռոնալդուի ակումբակիցը

18:34 / 03.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականը:

Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի համաձայն՝ Խորվաթիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 18 միլիոն եվրո։

2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 2015 թվականին Զագրեբի «Դինամոյից» էր տեղափոխվել «Ինտեր», որի կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից «Ալ Նասրում» է խաղում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ