«Օլիմպիակոսը» գնել է «Ինտերի» հարձակվող Մեհդի Թարեմիի տրանսֆերային իրավունքը, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Պիրեյը ներկայացնող ակումբն իրանցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 2 միլիոն եվրո։
33-ամյա հարձակվողը միլանյան գրանդում էր 2024թ. հուլիսից, 43 խաղում խփել է 3 գոլ, կատարել 9 ասիստ։


