«Ինտերի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեսանդրո Անտոնելոն հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անմոռանալի դարձրին այս 10 տարիները: Աշխատակիցներից մինչև խաղացողներ, տեխնիկներից մինչև մենեջերներ, հովանավորներից մինչև մատակարարներ:
Երախտապարտ եմ նաև ակումբի միլիոնավոր երկրպագուներին: Այս փառահեղ ակումբում աշխատելն անջնջելի հիշողություն կլինի, որն ինձ հպարտություն է պարգևում։ Ես իմ ժամանակի յուրաքանչյուր հնարավոր ժամը նվիրել եմ «Ինտերին» և ուրախ եմ, որ ներդրում եմ ունեցել նրա պատմության մեջ՝ սկսած դժվարին ժամանակաշրջանից մինչև այսօր, երբ բոլորիս նվիրվածությունն ակումբին վերադարձրեց Իտալիայի ու Եվրոպայի ֆուտբոլի գագաթնակետ»,- ասել է Անտոնելոն:
Նա պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից: Մինչև այդ Անտոնելոն երկու տարի իտալական ակումբի գլխավոր ֆինանսական տնօրենն էր: