Միլանի «Ինտերը» կփորձի իրականացնել Մյունխենի «Բավարիայի» կորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերը։
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է Իտալիայի նորընծա չեմպիոնի գլխավոր տրանսֆերային նպատակը։
Ամեն բան կախված կլինի «Ինտերի» պաշտպան Ստեֆան Դե Վրեյի որոշումից։ Եթե հոլանդացին որոշի հեռանալ, ակումբը փոխարինող պետք է գտնի նրա համար։
«Բավարիան» հասկանալ է տվել, որ մտադիր չէ բաժանվել Կիմ Մին Ջեից, որի տրանսֆերի համար 2023 թվականի ամռանը 53 միլիոն եվրո է վճարել իտալական «Նապոլիին»։ Transfermarkt-ը 45 միլիոն եվրո է գնահատում կորեացու տրանսֆերային արժեքը։