«Ինտերի» պաշտպան Տոմաս Պալասիոսը մրցելույթները կշարունակի Իտալիայի Ա Սերիան ներկայացնող «Մոնցայում», հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Մոնցան» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է արգենտինացի ֆուտբոլիստին։ Գործարքում չկա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման կետ:
21-ամյա պաշտպանը նախորդ ամռանն է տեղափոխվել «Ինտեր»։ Նա «Ներաձուրիի» կազմում միայն 3 հանդիպման է մասնակցել` դաշտում անցկացնելով ընդհանուր 26 րոպե։