Logo

«Ինտերի» ֆուտբոլիստների արձագանքը՝ Մխիթարյանի տպավորիչ խաղին

09:33 / 18.09.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբակիցները սոցցանցերում արձագանքել են Հայաստանի հավաքականի պատմության լավագուն ռմբարկուի տպավորիչ խաղին միլանյան դերբիում։

Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում 34-ամյա Մխիթարյանը դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Ինտերին» 5-1 հաշվով վստահ հաղթանակ տանել «Միլանի» նկատմամբ։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ինտերում» շատ գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից և ցանկանում են 2 տարով երկարաձգել հայ ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Մխիթարյանը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ներաձուրիի» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ