Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ Միլանի «Ինտեր»:
Calciomercato-ի տեղեկություններով՝ Իտալիայի փոխչեմպիոնի բազմաթիվ երկրպագուներ սոցցանցերում 53-ամյա մասնագետին կոչ են անում վերադառնալ: Նման տարբերակ դիտարկում է նաև միլանյան ակումբի ղեկավարությունը:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Նրա գլխավորությամբ թիմն Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղն ու առաջատար «Նապոլիին» զիջում է 18 միավոր:
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն «Ինտերում» աշխատել է 2019-2021թթ.: Նրա գլխավորությամբ միլանյան գրանդը 2020/21 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն: