Logo

«Ինտերի» դարպասապահը վրաերթի է ենթարկել քաղաքացու, որը մահացել է

16:49 / 28.10.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը վրաերթի է ենթարկել անվասայլակով քաղաքացուն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Հոկտեմբերի 28-ի առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով 81-ամյա քաղաքացին մահացել է: Մարտինեսը փախուստի չի դիմել և ցանկացել է առաջին բուժօգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացուն փրկել չի հաջողվել:

27-ամյա դարպասապահը, որը 2024 թվականի ամռանն է «Ջենոայից» տեղափոխվել «Ինտեր», «Ներաձուրիի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 2 հանդիպման, որոնցից 1-ում անառիկ է պահել դարպասը, մյուսում էլ բաց է թողել 1 գնդակ:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ