Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»:
Գոլ խփեցին հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն: 20-ամյա իտալացին առաջին գոլը խփեց Ա Սերիայում:
«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 9 միավորով երրորդն է, առաջատար «Նապոլիից» հետ է 3 միավորով: «Կալյարին» 7 միավորով 9-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր
«Կալյարի» - «Ինտեր»` 0-2
Լաուտարո Մարտինես, 9, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո, 82
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


