Logo

«Ինտերի» առաջին նորե՞կը. միլանյան ակումբը համաձայնության է հասել

10:54 / 22.04.2025Ֆուտբոլ
null

Մարսելի «Օլիմպիկի» եզրային հարձակվող Լուիս Էնրիկեն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, գրում է Foot Mercato-ն:

Միլանյան ակումբը և 23-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել են պայմանագրի կետերը:

Այժմ «ներաձուրիին» մնում է համաձայնության հասնել ֆրանսիական ակումբի հետ: Պարգևավճարների հետ միասին «Մարսելը» պահանջում է 30-35 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին բրազիլացուն հաճախ օգտագործել է լատերալի դիրքում: Չնայած նոր դիրքում խաղալուն, Էնրիկեն 32 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 8 ասիստ:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ