Իտալական Calcio e Finanza հանդեսը տեղեկություն է հրապարակել Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ներաձուրիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը թուրք կիսապաշտպան Հական Չալխանօղլուն է։ Նա մեկ մրցաշրջանի համար վաստակում է 6,5 միլիոն եվրո։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կազմում է 3,8 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, «Ինտերը» աշխատավարձերի համար ծախսում է 117,8 միլիոն եվրո առանց հարկերի։
«Ինտերի» 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
1․ Հական Չալխանօղլու - տարեկան 6,5 միլիոն եվրո
2-3․ Լաուտարո Մարտինես, Մարկուս Թյուրամ - 6 միլիոն եվրո
4․ Ալեսանդրո Բաստոնի - 6 միլիոն եվրո
5․ Բենժամեն Պավար - 5 միլիոն եվրո
6․ Նիկոլո Բարելա - 4,5 միլիոն եվրո
7-8․ Ստեֆան դե Վրեյ, Հենրիխ Մխիթարյան - 3,8 միլիոն եվրո
9-10․ Մարկո Արնաուտովիչ, Դավիդե Ֆրատեզի - 3 միլիոն եվրո