Logo

«Ինտերի» ակումբային ռեկորդը

11:28 / 13.01.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Վենեցիային» և ակումբային ռեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։

«Ներաձուրին» Իտալիայի առաջնության արտագնա խաղերում 6 անընդմեջ հաղթանակ է տարել` առանց գոլ բաց թողնելու։ Դա լավագույն ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։

Գործող չեմպիոնը, բացի «Վենեցիայից», հյուրընկալվելիս «չոր» հաշվով հաղթել է նաև «Կալյարիին» (3-0),  «Լացիոյին» (6-0), «Վերոնային» (5-0), «Էմպոլիին» (3-0) և «Ռոմային» (3-0)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա