Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում կմրցի «Ուդինեզեի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:
«Ինտեր». Հանդանովիչ, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դամֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Լուկակու:
«Ուդինեզե». Սիլվեստրի, Բեկաո, Բիյոլ, Էբոսե, Էհիզիբու, Պերեյրա, Ուոլաս, Լովրիչ, Ուդոջի, Թովեն, Բետո:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: