Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» լրացուցիչ ժամանակում հաղթանակ (3:2) է կորզել «Էմպոլիից»:
Այս խաղում «Ինտերի» կազմում գոլով աչքի են ընկել Ալեքսիս Սանչեսը, Անդրեա Ռանոկյան և Ստեֆանո Սենսին:
Ռանոկյան և Սենսին իրենց անդրանիկ գոլն են խփել ընթացիկ մրցաշրջանում: «Ինտերը» նրանց գոլերի շնորհիվ տպավորիչ ցուցանիշ է գրանցել. Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում 20 ֆուտբոլիստ գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում:
Սա լավագույն ցուցանիշն է թոփ-5 լիգաների թիմերի շրջանում: