Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում կմրցի Սալերնոյի «Սալերնիտանայի» հետ:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Ինտեր». Օնանա, Դյումֆրիս, Շկրինիար, Դե Վրեյ, Աչերբի, Դիմարկո, Չալհանօղլու, Բարելա, Հենրիխ Մխիթարյան, Լաուտարո Մարտինես, Ջեկո:
«Սալերնիտանա». Սեպե, Դանիլուիչ, Դյոմբեր, Մացոկի, Պիրոլա, Վիլենա, Լասանա Կուլիբալի, Անտոնիո Կանդրևա, Կոստանոս, Դիա, Պյոնտեկ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: