Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, տանը կմրցի Հռոմի «Ռոմայի» հետ:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Ինտեր». Հանդանովիչ, Շկրինիար, Աչերբի, Դյումֆրիս, Դիմարկո, Բաստոնի, Ասլանի, Չալհանօղլու, Բարելա, Լաուտարո Մարտինես, Ջեկո:
«Ռոմա». Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Չելիկ, Սպինացոլա, Կրիստանտե, Մատիչ, Պելեգրինի, Դիբալա, Ձանիոլո:
Հենրիխ Մխիթարյանը տանտերերի պահեստայինների թվում է:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը 2020-2022 թվականներին պաշտպանել է «Ռոմայի» գույները:
Հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին: