Logo

ՉԼ. «Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն». Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:14 / 24.10.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կընդունի Պլզենի «Վիկտորիային»:

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը.

«Ինտեր». Անդրե Օնանա, Միլան Շկրինիար, Ստեֆան դե Վրեյ, Ալեսանդրո Բաստոնի, Դենզել Դյումֆրիս, Նիկոլո Բարելա, Ֆեդերիկո Դիմարկո, Հաքան Չալհանօղլու, Հենրիխ Մխիթարյան, Էդին Ջեկո, Լաուտարո Մարտինես:

«Վիկտորիա Պլզեն».  Յինդրժիխ Ստանեկ, Վացլավ Գավել, Լուկաշ Գեյդա, Լյուդեկ Պերնիցա, Վացլավ Եմելկա, Պավել Բուխա, Լուկաշ Կալվախ, Լիբոր Գոլիկ, Ադամ Վլկանովա, Պեդրո Մոսկերա, Տոմաշ Խորի:

Չեխական ակումբին հաղթելու դեպքում Իտալիայի փոխչեմպիոնը ժամանակից շուտ կնվաճի ՉԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ