Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում առաջնության առաջատար «Ինտերը» կընդունի գործող չեմպիոն «Նապոլիին»։ Հայտնի են մրցող կողմերի մեկնարկային կազմերը.
«Ինտեր». Զոմեր, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Թյուրամ, Լաուտարո Մարտինես։
«Նապոլի». Մերետ, Դի Լորենցո, Ռահմանի, Ժուան Ժեզուս, Օլիվեյրա, Զամբո-Անգիսա, Լոբոտկա, Տրաորե, Պոլիտանո, Ռասպադորի, Կվարացխելիա։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին և կլինի «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում։


