Logo

«Ինտերն» անդրադարձել է Մխիթարյանին «Սասուոլոյի» դեմ խաղի անոնսում (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:21 / 06.10.2022Հայկական ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան-Ինտեր-1

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը «Սասուոլոյի» դեմ Ա Սերիայի 9-րդ տուրի խաղի նախաբանում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայում նորամուտը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» դեմ խաղում: Իտալիայի առաջնության պատմության առաջին հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավեց հանդիպման 22-րդ րոպեին՝ խփելով իր առաջին գոլն Ա Սեիայում»,- նշված է միլանյան ակումբի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը պաշտպանում էր Հռոմի «Ռոմայի» գույները: Հանդիպումն ավարտվել էր հռոմեական ակումբի հաղթանակով՝ 4-2 հաշվով:

33-ամյա կիսապաշտպանը 2020-2022 թվականներին «Ռոմայի» կազմում անցկացրել է 117 խաղ, խփել 29 գոլ ու կատարել 28 ասիստ: 

«Սասուոլո» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Հենրիխ Մխիթարյան-Ինտեր-2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ