Ամերիկյան «Ինտեր Մայմի» ակումբը, որի կազում հանդես են գալիս կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան, ներկայացրել է տնային նոր համազգեստը, որով թիմը հանդես է գալու նոր մրցաշրջանում:
Օրերս «Ինտեր Մայամին» ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Դալասին»: Թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին՝ մրցելով Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլյալի» հետ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դևիդ Բեքհեմի ակումբը MLS-ի կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայում գրավել էր 14-րդ տեղը և չէր կարողացել նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:
MLS-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի փետրվարի 22-ին: