Logo

«Ինտեր Մայմիի» մարզիչը` Մեսիի վնասվածքի մասին

20:33 / 14.05.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի օգնական Խավիեր Մորալեսը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի առողջական վիճակի մասին։

««Մոնրեալի» դեմ խաղում (3-2) Մեսին հարված է ստացել ծնկին, ինչից հետո շարունակել է խաղալ, բայց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո վնասված հատվածը սառեցնելու կարիք է եղել։

Դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է իրեն զգում մարզման ժամանակ, իսկ հետո կորոշենք՝ մասնակցելո՞ւ է «Օռլանդոյի» դեմ խաղին, թե՝ ոչ։ Նախորդ օրերին նա հեծանիվով վարժություններ է արել, բայց ցավեր է ունեցել»,- մարզիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

36-ամյա Մեսին MLS-ի ընթացիկ կանոնավոր առաջնությունում 9 խաղում խփել է 10 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։ «Ինտեր Մայամին» «Օռլանդո Սիթիին» հանդիպելու է մայիսի 16-ին. արգենտինացի ֆուտբոլիստի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա